Համացանցում հայտնվել են նոր BMW X3-ի առաջին լուսանկարները
Համացանցում հայտնվել են նոր սերնդի BMW X3 ամենագնացի, ինչպես նաև նրա լիցքավորված M տարբերակի առաջին լուսանկարները:
Նոր սերնդի BMW X3 M տարբերակի 3.0լ ծավալով թվինտուրբո V6 շարժիչը 500 ձիաուժ հզորություն կապահովի:
Նման չափանիշները հնարավորություն կտան ամենագնացին առաջատարը լինել մրցակիցների թվում` Mercedes-AMG GLC 63-ի և Audi RS Q5-ի, որոնց մասին նույնպես դեռ մանրամասն տվյալներ չկան:
Նոր BMW X3-ը վաճառքում կհայտնվի 2017 թվականի սկզբին: Հասանելի կլինեն բենզինի շարժիչով` 184, 245, 306 ձիաուժ հզորությամբ մոդելները, 500 ձիաուժ հզորությամբ M տարբերակը, ինչպես նաև 184 և 249 հզորությամբ դիզելային շարժիչներով տարբերակները:
Ռուսաստանում BMW X3-ի գինը կսկսվի 2մլն 620 հազար ռուբլուց: