Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքներից ազատելու համաներումը կտարածվի շուրջ 150 հազար անձանց վրա. Ա. Զեյնալյան. Tert.am
Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել՝ չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համար: Խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքներին:
ԱԺ-ում ներկայացնելով օրենքի նախագիծը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ կազատվեն մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականությունից:
«Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամի չափով գումար: Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150,000 անձինք»,- շեշտեց Զեյնալյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/11/parliament/2739097]այստեղ[/url]