3960 դիտում
12:20 12-07-2018
Երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներումը կտարածվի նաև այն անձանց վրա, ովքեր վճարել են, նրանք կհամարվեն խախտում չկատարած. փոխնախարար. Tert.am
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի առաջարկներ են ստացել առաջինից երկրորդ ընթերցմամբ ընկած ժամանակահատվածում, ըստ որի՝ նախ վարչական իրավախախտումների մասին ամնիստիայի տակ հայտնված բառերը փոխարինվել են համաներման մասին օրենք բառակապակցությամբ:
Փոխնախարարի խոսքով՝ նաև նոր հոդված է առաջարկվում, որը վերնագրված է «համաներում» և նախատեսում է, որ անձը ԱԺ-ի կողմից համաներմամբ կարող է լրիվ կամ մասնակի ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ արդեն վարչական տույժի ենթարկված անձը՝ այդ օրենքով լրիվ կամ մասնակի նոր ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ տույժից: «Սա իրավական հստակ հիմքը կլինի, որով ցույց կտանք, որ ԱԺ-ն կառավարության որոշմամբ կարող է ընդունել համաներում»,-ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/12/Artur-Hovhannisyan/2740171]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3304 դիտում
11:10 04-11-2015
ՀՀ ՃՈ-ն որոշել է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը. «ՉԻ»
6462 դիտում
09:43 08-12-2016
Հարկային համաներումը կտարածվի անտեղյակների վրա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
748 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
571 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1102 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ