6474 դիտում
09:43 08-12-2016
Հարկային համաներումը կտարածվի անտեղյակների վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 27-ին գրել էր, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված հարկային պարտավորությունները «համաներելու» հարցը։ Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների և ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնց բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել։
«Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից համաներման մասին նոր մանրամասներ հայտնի դարձան։ Մասնավորապես այն, որ «համաներումը» կտարածվի ֆիզիկական այն անձանց վրա, որոնք տեղյակ չեն եղել, որ հարկային պարտավորություններ են ունեցել և դրանք չվճարելով՝ հայտնվել են տույժ-տուգանքների հորձանուտում։
Իսկ ի՞նչ անտեղյակության մասին է խոսքը։ Օրինակ՝ եղել են քաղաքացիներ, որոնք 1 տարվա ընթացքում 2 անգամ ինչ-որ գույք են վաճառել՝ ինքնաբերաբար հայտնվելով հարկային տիրույթում։ Եվ հիմա ՊԵԿ-ը ստիպված է լինելու նոտարական գրասենյակներին տրամադրել հատուկ հուշաթերթիկներ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք գույք են վաճառում, տեղյակ լինեն, թե որ դեպքում են հայտնվելու հարկային դաշտում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7193 դիտում
09:04 16-10-2018
Ո՞ւմ վրա կտարածվի համաներումը. մանրամասներ քննարկումներից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան