1601 դիտում
20:43 10-07-2018
Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում կթակի քաղաքապետարանների և երկու նախարարությունների դռները
Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում ուսումնասիրություններ կիրականացնի քաղաքապետարաններում, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Սփյուռքի նախարարություններում: «[url=https://armenpress.am/arm/news/940430.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ գերատեսչություններն են այս պահին ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունում ներկայում չեն կարողանում իրականացնել իրենց վերահսկողական գործառույթները առկա քրեական գործերի պատճառով, որոնցում ներգրավված են ՊՆ պաշտոնյաներ:
«Սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին, բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,-ասաց Դավիթ Սանասարյանը։ Նա տեղեկացրեց, որ առաջարկությունները վիճակահանության կարգին չեն վերաբերի, այլ՝ դրանից առաջ իրականացվող գործընթացներին:
Անդրադառնալով իրենց աշխատանքի արդյունքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ հուլիսի 10-ին Գլխավոր դատախազությանը ներկայացնելու է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» հետ կապված գողության դեպք. խոսքը միլիոններ արժեցող գողացված տրանսֆորմատորի մասին է: Սանասարյանը նկատեց, որ իրենց կառույցը փոքր աշխատակիցներ ունենալով բավականին տաժանակիր աշխատանք է կատարում՝ իրականացնելով նաև կանխարգելիչ գործառույթ: «Որոշ գերատեսչություններ նախկինում արել են այս կամ այն գործողությունները, բայց նոր իրավիճակում էլ չեն անի, քանի որ գիտեն, որ այդ թվում Պետական վերահսկողության ծառայությունն այցելելու է իրենց»,-հավելեց պաշտոնյան:
Պետական վերահսկողական պետը վստահեցրեց՝ իրենց համար չկա մի անուն, որն անձեռնմխելի է, բոլոր անուններին, որոնք մսխել են պետական միջոցները, անդրադառնալու են: Առաջիկայում ուսումնասիրության արդյունքներ կներկայացնեն նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային ծրագրի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
573 դիտում
15:48 29-06-2022
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
574 դիտում
21:28 12-05-2023
ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Երևանի և Եկատերինբուրգի քաղաքապետարանների համագործակցության մասին
Այս բաժնից
295 դիտում
13:22 21-05-2024
Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալն աբսուրդ է, ոչ ոք չի պատրաստվում քննարկել դա կամ ընտրել նրան․ Ալեն Սիմոնյան