211652_close_icon
views-count14496 դիտում article-date 09:19 30-03-2014

Արտակարգ իրավիճակ միջմարզային ճանապարհներին. որոշ մարզպետարանների, քաղաքապետարանների ու գյուղապետարանների չինովնիկներ ուղտի ականջում քնած են

Այս պահին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Նուռնուս, Լանջիկ, Ամասիա, Ալագյազ ավտոճանապարհները տեղացած առատ ձյան հետևանքով ամբողջովին փակվել են: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցք-Եղեգնաձոր ճանապարհահատվածը և դժվարանցանել ի է Ապարան-Սպիտակ-Վանաձոր, Երևան-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս և Երևանի վարչական շրջանների ճանապարհները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին որպեսզի փակված ճանապարհներով ժամանակավորապես դադարեցնեն երթևեկությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե բոլոր ճանապարհները այս պահի դրությամբ մատնված են բարձիթողի վիճակում և միայն ուժեղացված աշխատում են Ճանապարհային ոստիկաններն ու ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911-ը, իսկ Սպիտակի վարչական շրջանի Ջրաշեն գյուղից ահազանգում են բնակիչները և հայտնում, որ գիշերվանից մի քանի ավտոմեքենաներ, որոնց մեջ կան նաև անչափահասներ ու մեծահասակներ, մնացել են ձնաբքի տակ, իսկ Սպիտակի հրշեջ փրկարարները մինջև այս պահը ըստ ահազանգողների չեն բարեհաճում իրենց մոտ: ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները գիշերը ժամը 04:30-ից մինչև այս պահը վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ ձնաբքի տակից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց: Ավտոմեքենաների մեծ մասի անիվները նախատեսված են եղել ամառային եղանակի համար: Իրավիճակի մասին վաշտերի հրամանատարները տեղեկացնում են ՀՀ ՃՈ պետ ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին ում կարգադրությամբ էլ ՃՈ-ն երեկվանից աշխատում է ուժեղացված ռեժիմով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր