6257 դիտում
16:07 10-07-2018
Թաիլանդում փրկարարները դուրս են բերել ջրհեղեղի պատճառով քարանձավում արգելափակված բոլոր մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թաիլանդում փրկարարները Թհամ Լուանգի քարանձավից դուրս են բերել ֆուտբոլի պատանեկան թիմի 12 տղաներից վերջինին և նրանց մարզիչին: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆուտբոլի պատանեկան թիմի 12 տղաները և նրանց մարզիչը 2 շաբաթ առաջ՝ հունիսի 23-ին, ջրհեղեղի պատճառով արգելափակվել էին քարանձավում:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/07/08/1100318/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 8-ին Թաիլանդի Թհամ Լուանգ շրջանի քարանձավից, որը լցվել էր հորդառատ անձրևներով և արգելափակման մեջ պահել 12 երեխաների՝ իրենց մարզիչի հետ, փրկարարները դուրս էին բերել 2 երեխաների։
«Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երեխաներից երկուսին արդեն դուրս են բերել և այս պահին նրանք գրեթե հասել են քարանձավի մուտքի մոտ»,-նշում էր Khao Sot թերթը։
Նշվում էր, որ 11-16 տարեկան 12 երեխաներից բաղկացած խումբը իր մարզիչի հետ արգելափակվել էր քարանձավում։ Վերջիններս փորձել էին պաշտպանվել հորդառատ անձրևներից, սակայն ջուրը լցվել էր քարանձավ, որտեղից նրանք չէին կարողացել դուրս գալ, քանի որ փակվել էին քարանձավի բոլոր ելքերը։
Փրկարարական աշխատնքներին ներգրավված էին հարյուրավոր զինվորականներ, փրկարարներ և կամավորներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10514 դիտում
16:44 08-07-2018
Թաիլանդում արգելափակված քարանձավից դուրս են բերել 12 երեխաներից երկուսին
1877 դիտում
23:08 11-05-2015
10 տարի քարանձավում անցկացրած նկարչի գլուխգործոցը. ֆոտոշարք
4593 դիտում
17:17 14-06-2015
Մեռյալ ծովի քարանձավում հնագույն թագ է հայտնաբերվել. լուսանկարներ
Այս բաժնից
691 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն
571 դիտում
15:42 11-01-2025
Արամ Ա-ն շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
664 դիտում
15:21 11-01-2025
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունը հիմնված է ստի և անամոթ քարոզչության վրա. ԵԽ պատգամավոր