211652_close_icon
views-count8690 դիտում article-date 00:52 13-10-2019

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը բաց թողեց պատմական շանսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ի խմբային փուլի հերթական հանդիպումը մեծ հիասթափություն բերեց Հայաստանի հավաքականի երկրպագուներին: Ամեն ինչ մեր տղաների ձեռքում էր: Բոսնիա և Հերցեգովինան հաղթեց Ֆինլանդիային՝ 4:1, և մեր հավաքականը Լիհտենշտեյնին հաղթելու դեպքում հավասարվում է ֆիներին: Եվ երբ առաջին խաղակեսում Տիգրան Բարսեղյանը բացեց խաղի հաշիվը, թվում էր, թե դա հաղթանակի սկիզբն է: Սակայն հենց այս գոլը չար կատակ խաղաց մեր հավաքականի հետ: Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստները թողել էին ֆուտբոլ խաղալը. այնպիսի տպավորություն էր, որ հաղթանակը մեր գրպանում էր ու տղաները մտքով արդեն Ֆինլանդիայում էին: Գործնականում գնդակին միայն դաշտի տերերն էին տիրում, որոնք գնալով ավելի համարձակ էին առջում գործում, մանավանդ, որ մերոնք թույլ էին դա տալիս: Եվ Լիհտենշտեյնը նման անհոգության համար պատժեց՝ հավասարեցնելով հաշիվը: 20 րոպե ուներ Հայաստանի հավաքականը՝ խաղը փրկելու համար, սակայն առջևում չափազանց անատամ էինք գործում. միակ բանը, որը կարողանում էին անել, գնդակը անընդհատ լիհտենշտեյնցիների տուգանային հրապարակ նետելն էր, որը օգուտ չբերեց՝ 1:1: Այսպիսով, Հայաստանի հավաքականը չհաղթելով խմբի ետնապահին, խիստ կարևոր երկու միավոր կորցրեց և բարդացրեց խմբում երկրորդ տեղ գրավելու հրաշալի շանսը: Մեր հավաքականը վաստակեց 10 միավոր, Ֆինլանդիան ունի 12 միավոր: Հաջորդ խաղը հենց ֆիների հետ է, մերոնց միայն հաղթանակ է անհրաժեշտ, բայց նույնիսկ այդ հաղթանակը կարող է չհերքել բաղձալի ուղեգիր նվաճելու համար: Շատ բան արդեն մեզանից չէ կախված:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր