4562 դիտում
17:11 05-07-2018
Աշխարհահռչակ սոպրանո Աննա Ագլատովան հանդես եկավ «Արմենիա» փառատոնի շրջանակում
Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած սոպրանո Աննա Ագլատովան հուլիսի 4-ին ելույթ ունեցավ «Արմենիա» միջազգային երաժշտական փաշատոնի շրջանակներում։
Մեր հայրենակից Աննա Ագլատովան, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։ 2005 թվականից ի վեր Աննա Ագլատովան ներգրավված է Բոլշոյ թատրոնի գրեթե բոլոր օպերային ներկայացումներում։ Երեւանյան բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Ագլատովան կատարեց փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երգերից, արիաներ հանրահայտ օպերաներից։
Երգչուհին կարեւորեց այն փաստը, որ այս շրջանում Երեւանում անցկացվում է մշակութային իրական տոն՝ «Արմենիա» փառատոնը։ «Դուք կարողանում եք Հայաստան հրավիրել բարձրակարգ երաժիշտների եւ երջանկացնել ձեր ժողովրդին։ Մարդիկ կարող են առանց Հայաստանի սահմանները հատելու լսել ու տեսնել աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների»,- ասաց Աննա Ագլատովան՝ հավելելով, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենում առաջին անգամ, համագործակցությունը կայացել է, եւ հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի։
Հանդիսատեսը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց Ագլատովայի ելույթը։ Երգչուհու կատարման ամենագլխավոր արժանիքը աներեւակայելի երաժշտականությունն է, ստեղծագործության մեկնաբանման խորությունը եւ իհարկե՝ երգեցողական բարձր տեխնիկային տիրապետումը։
Համերգի ընթացքում հնչեցին նաեւ հատվածներ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից։ Մաեստրո Մանսուրյանը նկատեց, որ անչափ գոհ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունից։ «Գոհ եմ շատ, ե՛ւ նվագախումբն է հասուն, ե՛ւ Սերգեյ Սմբատյանն է հասուն երաժիշտ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։
Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, խոսելով հայ երաժիշտների կողմից իր ստեղծագործությունների մեկնաբանման մասին, նշեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համաշխարհային մակարդակի նվագախումբ է։ «Նրանք երկու ամիս առաջ Մալթայում էին, եւ շատ կարճ ժամանակում հանդես եկան 13 համերգային ծրագրով, ինչը տպավորիչ էր։ Հայ երաժիշտները հիանալի են մատուցում իմ երաժշտությունը»,- ասաց Շորը։
Հիշեցնենք, որ այս օրերին ընթացող «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Նմանատիպ նյութեր
5037 դիտում
15:34 03-07-2018
«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան
4117 դիտում
12:27 27-10-2018
Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հանդես կգա Խաչատրյանի փառատոնի շրջանակում
1929 դիտում
19:06 29-05-2015
Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինայի կյանքի անհայտ էջերը. տեսանյութ
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան