5037 դիտում
15:34 03-07-2018
«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան
Հուլիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Մոսկվայի Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան (սոպրանո)։
Ագլատովան, 2005 թվականին ելույթ ունենալով Բոլշոյ թատրոնում, դարձել է աշխարհի նշանակալի այս երաժշտական հարթակի ամենաերիտասարդ մեներգչուհին։ 2005 թվականից ի վեր Աննա Ագլատովան ներգրավված է Բոլշոյ թատրոնի գրեթե բոլոր օպերային ներկայացումներում։
Համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Ալեքսեյ Շորի, Էդվարդ Գրիգի, Պիետրո Մասկանիի, Լեո Դելիբի, Ջոակինո Ռոսինիի, Լուիջի Արդիտիի ստեղծագործություններից։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Նմանատիպ նյութեր
4559 դիտում
17:11 05-07-2018
Աշխարհահռչակ սոպրանո Աննա Ագլատովան հանդես եկավ «Արմենիա» փառատոնի շրջանակում
1672 դիտում
23:06 12-10-2021
«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգա 17 մենակատար, 11 դիրիժոր
Այս բաժնից
1087 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1126 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
844 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան