211652_close_icon
views-count88727 դիտում article-date 19:38 04-07-2018

Վյաչեսլավ Հարությունովը վնասվածք է ստացել ընկնելու հետևանքով. Էդ. Բաբայանի դեմ մեղադրանքն անհիմն է. kentron.tv. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլ Հարությունովի հայրը՝ Վյաչեսլավ Հարությունովը, վնասվածք է ստացել ընկնելու հետևանքով։ Նրան Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Բաբայանը, ով կասկածվում է դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեջ, չի հարվածել։ Երեկ «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպից տուժած Վ. Հարությունովը, հակառակ ավելի վաղ ոստիկանությանը տված հաղորդման, թե իրեն հարվածներ են հասցրել անձամբ Գագիկ Ծառուկյանն ու նրա թիկնապահ Էդուարդ Բաբայանը, հայտնել է, որ ոչ մի միջադեպ էլ չի եղել, ուղղակի ոտքը սայթաքել ընկել է։ Վ. Հարությունովի կինը՝ Լիլիթ Հակոբյանը, Էպիկենտրոն-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ոչ ոք իր ամուսնուն չի ծեծել, ընդամենը ջուր է թափված եղել գետնին, և ամուսնու ոտքը սայթաքել է ու նա ընկել է։։ Մանրամասները դիտեք kentron.tv-ի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր