4010 դիտում
17:16 04-07-2018
Նիկոլայ Ցնայդերը «Արմենիա» փառատոնի շրջանակում ներկայացրեց դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր
Հուլիսի 3-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգն էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահար, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու, Սիբելյուսի և միջազգային այլ մրցույթների դափնեկիր Նիկոլայ Ցնայդերը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Երեկոն մեկնարկեց Վարդան Աճեմյանի Տոնական նախերգանքով, այնուհետև հնչեցին փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Ծովանկարներ» ջութակի և նվագախմբի համար ստեղծագործությունը և Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը։ Կատարումներն ունկնդրի կողմից ընդունվեցին ջերմությամբ ու բուռն ծափողջույններով։
Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի Տոնական նախերգանքը գրվել է 1995 թվականին՝ ցուրտ ու մութ տարիներին։ Եվ ինչպես հեղինակն է նշում, ստեղծագործության մեջ արտահայտվել է իր բողոքն այդ երևույթների նկատմամբ։ «Առաջին անգամ Տոնական նախերգանքը հնչել է Հայաստանում շվեյցարացի դիրիժորի ղեկավարմամբ, ով հետագայում այդ գործը ներկայացրել է Հայաստանից դուրս տարբեր հրատարակություններում։ Նրանք ճանաչեցին ինձ՝ որպես կոմպոզիտորի և սկսեցին պատվերներ տալ, տպագրել ստեղծագործություններս։ Մի խոսքով, Տոնական նախերգանքը նշանակալի դեր ունեցավ իմ կյանքում»,- ասում է Վարդան Աճեմյանը։
Կոմպոզիտորը կարևորում է այն փաստը, որ «Արմենիա» փառատոնը մեկնարկում է հայ հեղինակների ստեղծագործություններով. «Մենք ունենք հիանալի կոմպոզիտորներ, որոնք, ցավոք, ինչ-որ տեղ մոռացված են։ Մենք պետք է նրանց գործերը, այդ մնայուն արժեքները ներկայացնենք երաժշտասեր հանրությանը»։
Նիկոլայ Ցնայդերը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին, նկատեց, որ շատ լավ կոլեկտիվ է, որտեղ ջերմ մթնոլորտ է ստեղծված։ «Մթնոլորտը կարևոր է, բայց կարևոր է նաև արդյունքը, որ ներկայացվում է ունկնդրին, ինչպես նաև՝ մարդկանց վերաբերմունքը նվագախմբին։ Եվ ես տեսա, որ մաեստրո Սմբատյանի մոտեցումներն աշխատանքին շատ լուրջ են, ջերմ ու թեթև։ Եվ այս միախառնումը շատ լավ հնարավորություն է երաժշտությունը լավագույնս ներկայացնելու համար»։
Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես կգա Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Նմանատիպ նյութեր
1047 դիտում
14:52 08-07-2022
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից կոմպոզիտորների արվեստը
1307 դիտում
22:50 22-10-2021
«Արմենիա» միջազգային փառատոնի ընթացքում հնչում են նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
Այս բաժնից
577 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2056 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել
610 դիտում
18:28 27-11-2024
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ