ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Քվեբեկ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 44-րդ նստաշրջանին, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին եւ ՖԽՎ բյուրոյի նիստին մասնակցելու համար հուլիսի 4-8-ը Քվեբեկում (Կանադա) կգտնվի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ:
[b]ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն[/b]