9216 դիտում
13:33 14-07-2017
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը:
Պատվիրակության անդամները Մոսկվայում կայցելեն նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, ծաղկեպսակ կդնեն Անհայտ զինվորի շիրմաքարին, կհանդիպեն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
[b]ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
4927 դիտում
17:40 01-06-2018
Արա Բաբլոյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
1226 դիտում
13:17 05-07-2014
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
9759 դիտում
13:04 23-09-2017
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Այս բաժնից
1372 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1237 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
958 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին