211652_close_icon
views-count34973 դիտում article-date 19:48 02-07-2018

Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս գիշեր Գյումրու բժշկական կենտրոնում մահացել է երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթարի հետևանքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված Գյումրիի բնակիչ՝ 83-ամյա Ռաֆիկ Եգանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Դ. Ասատրյանը պարզել է, որ ավտոմեքենան վարել է Ռ. Եգանյանը, և նրա հետ հիվանդանոց են տեղափոխվել համաքաղաքացիներ՝ 58-ամյա Ջեմմա Կարապետյանը և 37-ամյա Նաիրա Կարապետյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/01/1099813/]հայտնել [/url]էր ֆոտոլրագողը, երեկ՝ հուլիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 CV 839 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր - Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 7 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել էր ձորում։ Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Ղազարյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր