45146 դիտում
11:33 22-12-2017
«Չայնիի» ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ГАЗ 3110-ի 66-ամյա վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, հիվանդանոցում մահացել է Էջմիածին քաղաքի Արագածի 2-րդ զանգվածի բնակիչ՝ 66-ամյա Ժուլվեր Խաչատուրովը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Չարենցավանի հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Վարդանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ВАЗ 2106-ը վարել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մհեր Ղազարյանը, իսկ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան՝ Ժ. Խաչատուրովը։
Վթարի հետևանքով Չարենցավանի հիվանդանոց էին տեղափոխվել 2 վարորդներն ու ուղևորներից Գեղաքար գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արման Սաֆարյանը։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/15/1084704/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ГАЗ 3110 մակնիշի 34 UP 949 համարանիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ВАЗ 2106 մակնիշի 35 PC 922 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Չարենցավանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր քննիչ Հովհաննես Վարդանյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+