ԱԱ-2018. Մբապեն նոկաուտի ենթարկեց Արգենտինային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում ընթացող ԱԱ-2018-ում հերթական ֆանտաստիկ դիմակայության ականատեսը դարձանք:
1/8 եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը խաղում էր Արգենտինայի հետ: Ֆրանսիացիները առաջին բացեցին հաշիվը՝ 11մ. հարվածից աչքի ընկավ Գրիզմանը: 41-րդ րոպեին Դի Մարիան գերազանց հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսի սկզբում արգենտինացիները Մերկադոյի շնորհիվ առաջ անցան: 57-րդ րոպեին ֆրանսիացներին պաշտպան Պավարը ֆանտաստիկ, պարզապես հրաշք գոլի հեղինակ դարձավ:
Դրանից հետո եկավ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի աստեղային ժամը, որը չորս րոպեում դուբլի հեղինակ դարձավ:
Արգենտինացիները փորձեցին փրկել խաղը, սակայն միայն խաղի ավելացված ժամանակում Մեսիի փոխանցումից հետո Ագուերոն կրճատեց հաշիվը: Ավելին անել Արգենտինան չկարողացավ: Ֆրանսիան հաղթեց՝ 4:3: Գերազանց խաղ, հիանալի գոլեր, և Մեսին իր թիմակիցների հետ լքում է մրցաշարը:
Ֆրանսիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ուրուգվայ-Պորտուգալիա զույգի հաղթողը:
[b]ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ
[/b]
Ֆրանսիա-Արգենտինա՝ 4:3
Գրիզման, 13, Պավար, 57, Մբապե, 64, 68 – Դի Մարիա, 41, Մերկադո, 48, Ագուերո, 90+3



