Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի Պոգբան հեռացնի Ռայոլային
«Մանչեսթեր Յունայթեդ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի կիսապաշտպան Պոլ Պոգբան դադարեցնի իր համագործակցությունը գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Պոգբայի ու Մոուրինյոյի հարաբերությունները փչացել էին: Խոսքը նույնիսկ նրա մասին է գնում, որ 25-ամյա խաղացողը այդ պատճառով կարող է հեռանալ ակումբից:
Մոուրինյոն նախկինում բազմիցս Պոգբային իր բացասակայն վերաբերմունքն էր արտահայտել Ռայոլայի վերաբերյալ:
Ֆրանսիացու ու պորտուգալացու տարաձայնությունները սկսեցին խորանալ այս տարվա հունվարին:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված լինի բաժանվել Պոգբայից, ակումբը նրա համար պահանջելու է ավելի քան 100 մլն եվրո: