Մխիթարյանը Մոուրինյոյի պատճառով Ռայոլային խնդրել է իրեն նոր ակումբ գտնել
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից:
Հյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը: Այն մեկ տարով երկարաձգելու կետ կա, սակայն Մխիթարյանը կարող է դրանից հրաժարվել, քանի որ հռոմեացիների գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոզե Մոուրինյոն:
32-ամյա Հենրիխը իր գործակալ Մինո Ռայոլային խնդրել է դիտարկել այլ թիմերի առաջարկները:
Ռայոլան Մխիթարյանին առաջարկել է մի քանի իտալական ակումբի, այդ թվում՝ «Միլանին»:
Ֆուտբոլիստը ցանկանում է նվազագույնը երկու տարով պայմանագիր ունենալ՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով:
Միևնույն ժամանակ «Ռոման», որտեղ Մխիթարյանը վաստակում է տարեկան երեք միլիոն եվրո, շահարգրգռված է նրան պահել թիմում´
Մոուրինյոն և Մխիթարյանը միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրանց միջև հակասություններ ծագեցին, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Հենրիխը հեռացավ «Արսենալ»: