Եգիպտացի մեկնաբանը մահացել է Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո
Կահիրյան «Զամալեկ» ակումբի նախկին մարզիչ Աբդուլ Ռահիմ Մոհամեդը մահացել է 2018թ. աշխարհի առաջնությունում Սաուդյան Արաբիայից Եգիպտոսի հավաքականի կրած պարտությունից (1:2) անմիջապես հետո:
Մոհամեդը Եգիպտոսի պետական հեռուստատեսության շենքում է եղել և պետք է ամփոփեր խաղի արդյունքները: Սակայն 95-րդ րոպեին, երբ սաուդցիները խփեցին հաղթական գոլը, նրա ինքնազգացողությունը վատացել և նա կորցրել է գիտակցությունը:
Մասնագետին փորձել են ուշքի բերել, հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է:
Նրա գործընկերը նշել է, որ Մոհամեդը չի բողոքել առողջությունից, սակայն խիստ ծանր է տարել հավաքականի պարտությունը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականը ԱԱ-2018-ում պարտվեց բոլոր 3 խաղերում և խմբում զբաղեցրել վերջին տեղը:


