211652_close_icon
views-count1693 դիտում article-date 13:52 11-11-2024

Կրեմլը հերքել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց չեն ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հեռախոսազրույցի մասին տեղեկությունները բացարձակ սուտ համարելով։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Սա ուղղակի սուտ տեղեկություն է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:

Նմանատիպ նյութեր