211652_close_icon

Եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ․ Ուշակովը՝ Պուտին-Զելենսկի-Թրամփ հանդիպման մասին

views-count397 դիտում article-date 10:56 16-08-2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը Ալյասկայում կայացած բանակցություններից հետո, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Առայժմ թեման չի շոշափվել»,-ասել Է Ուշակովը՝ ի պատասխան հնարավոր եռակողմ ձևաչափի մասին հարցին:

Ուշակովը նաև հայտարարել է, որ դեռ չգիտի, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Թրամփը հայտարարել Է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման մասին։

Նմանատիպ նյութեր