4456 դիտում
09:41 22-06-2018
ԸՕ-ի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր չի լինի կազմակերպել, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները բավական շատ են:
Երեկ տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների երեքական ներկայացուցիչներ հավաքվել էին, որպեսզի քննարկեն փոփոխությունները, բայց քննարկում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ հավաքվածները չեն իմացել, թե ինչ են քննարկելու: Միակ որոշումը, որ կայացվել է, վերաբերել է աշխատանքային խմբի հաջորդ նիստի օրվան, այն կանցկացվի հուլիսի 4-ին, քանի որ հաջորդ շաբաթ գումարվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, և բոլոր խմբակցություններից առնվազն մեկական ներկայացուցիչ լինելու է Ստրասբուրգում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2365 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»