211652_close_icon
views-count730 դիտում article-date 20:57 25-01-2025

Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ

Շաբաթ օրը Լիբանանի բանակը հայտնել է, որ պատրաստ է իր ուժերը տեղակայել երկրի հարավում՝ Իսրայելին մեղադրելով մինչեւ հաջորդ օրը սահմանված ժամկետի ավարտը զորքերի դուրսբերումն «ուշացնելու» մեջ, տեղեկացրել է AFP-ը։

Մի շարք փուլերում տեղի է ունեցել ձգձգում իսրայելական հակառակորդի կողմից»,- նշվել է բանակի հայտարարությունում, որտեղ նաեւ ասվում է, որ բանակը «պատրաստ է շարունակել ուժերի տեղակայումը, հենց որ իսրայելական թշնամին հեռանա»։

Բանակը մարդկանց կոչ է արել «զգույշ լինել հարավային սահմանային շրջաններ վերադառնալիս՝ ականների եւ կասկածելի իրերի առկայության պատճառով, որոնք թողել են իսրայելական զորքերը»։

Իսրայելի եւ Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման միջեւ կնքված, նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի պայմանների համաձայն՝ լիբանանյան բանակը ՄԱԿ խաղաղապահների հետ միասին պետք է տեղակայվի հարավում՝ Իսրայելի բանակի դուրսբերումից հետո 60 օրվա ընթացքում:

«Հեզբոլլահը» պետք է դուրս բերի իր ուժերը Լիտանի գետից հյուսիս՝ սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորությամբ, եւ քանդի հարավում մնացած ռազմական ենթակառուցվածքները,- նշվել է Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունում:- Քանի որ լիբանանյան պետությունը դեռ լիովին չի կատարել հրադադարի համաձայնագիրը, զորքերի աստիճանական դուրսբերման գործընթացը կշարունակվի՝ Միացյալ Նահանգների հետ լիակատար համակարգմամբ»։

Նմանատիպ նյութեր