211652_close_icon

Չինաստանը զգուշացրել է Մեծ Բրիտանիային՝ ԱԷԿ-ի կառուցումը ձգձգելու դեպքում երկու երկրների հարաբերությունները կվատանան

views-count1306 դիտում article-date 10:50 09-08-2016
Մեծ Բրիտնիայում Չինաստանի դեսպան Լյու Սյաոմինը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարողն են վատանալ Սոմերսեթ կայսրությունում Hinkley Point ատոմային էլետրակայանի շինարարության մասին որոշումը ձգձգելու պատճառով, փոխանցում է BBC-ն։ Financial Times թերթում հրապարակված հոդվածում դեսպանը նշում է. «ԱԷԿ-ի կառուցման որոշումը երկկողմ հարաբերություններն արդեն իսկ բերել է պատմական կրիտիկական պահի»։ Նրա խոսքով՝ փոխադարձ վստահությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել, եթե բրիտանական կառավարությունը հավանություն չտա գործարքին։ Չինաստանը մտադրվել է վճարել նախագծի 1/3 մասի համար, որի ընդհանուր արժողությունը գնահատվում է 23.5 մլրդ դոլար։ Շինարարությունը սկսելուց առաջ բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են վերանայել նախագիծը մինչև աշուն։

Նմանատիպ նյութեր