«Ոզնի 2018» ամենամյա մրցույթում մրցանակի արժանացավ 10-րդ դասարանի աշակերտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում տեղի ունեցավ «Ոզնի 2018» ամենամյա համակարգչային մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։
Մրցանակակիր երեխաները 65-ն էին՝ տարբեր մարզերից և տարբեր տարիքի աշակերտներ, ովքեր օրինակ են ծառայում և ոգեշնչում են իրենց ընկերներին։ Մրցանակներ ոչ միայն մրցույթի կազմակերպիչներն էին պատրաստել, այլև մրցույթի աջակից կազմակերպությունները, ինչը նույնպես ոգևորիչ էր։
«Ոզնի 2018» ամենամյա մրցույթում մրցանակի է արժանացել նաև Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցից10-րդ դասարանի աշակերտ Դավիթ Սահակյանը։