211652_close_icon
views-count3262 դիտում article-date 20:48 28-11-2018

«ASPU.login-2018» մրցույթում հաղթող են ճանաչվել Գ.Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի 11-րդ դասարանի սաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 22-ին ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում կայացել է «ASPU.login-2018» մրցույթի ամփոփումը, որտեղ Գ.Էմինի անվան N 182 ավագ դպրոցի XI դասարանի սաները վաստակեցին պատվավոր I, II և IV մրցութային տեղերը ( Ինֆորմատիկայի ուսուցիչ՝ Լ.Շահբազյան): Մասնակիցներին և հաղթողներին շնորհավորեց ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը և վստահեցրեց՝ մրցույթի կազմակերպիչները գոհ են դպրոցականների ցուցաբերած արդյունքներից: Դեկանը 11-12-րդ դասարանների աշակերտներին խորհուրդ տվեց կապը պահել մանկավարժական մայր բուհի հետ՝ գիտելիքներն էլ ավելի կատարելագործելու համար: «ASPU.login-2018» մրցույթի հաղթողներին շնորհավորեցին նաև ֆակուլտետի ամբիոնների վարիչները՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր