Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը
                        Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը հայտնում է, որ հունիսի 20-ին  հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը: 
«Այսօր հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը: Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ. Դեմոյանը:
Նա նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ուժեղ քամու և անձրևի պատճառով 4 նման դեպք է գրանցվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

