211652_close_icon

Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

views-count964 դիտում article-date 20:15 08-06-2025
Մոսկվայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Ռուսական Տելեգրամ- ալիքները գրում են, որ հեղեղվել է «Վնուկովո» օդանավակայանի տերմինալներից մեկը։

Նշվում է, որ հեղեղումների հետևանքով հետաձգվել են նաև դեպի Պսկով, Նալչիկ և Սանկտ Պետերբուրգ թռիչքները։

RT-ն հայտնում է, որ ջուր է լցվել նաև «Կոմսոմոլսկայա» մետրոյի կայարանում։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Շելեպիխինսկայա փողոցը, բառի բուն իմաստով, գետի է վերածվել։

Նմանատիպ նյութեր