Հորդառատ անձրևի պատճառով Պհենյանում ծրագրված ռազմական մեծ շքերթը հետաձգվել է
Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Պհենյանում Կորեայի Աշխատանքային կուսակցության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ ծրագրված մեծ շքերթը հետաձգվել է, հաղորդում է BBC-ն:
Պատճառը հորդառատ անձրևներն են:
Ներգրավված են մի քանի հարյուր տանկեր, զրահամեքենաներ, հրթիռային համակարգեր: Սակայն այլ պետության ոչ մի առաջնորդ չկա: Հայտնի չէ նաև, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ելույթ կունենա, թե ոչ:
Փորձագետները նշում են, որ զորահանդեսին ուշի-ուշով հետևելու են արևմտյան ռազմական սեկտորի ներկայացուցիչներ, որպեսզի իմանան, թե այդ երկիրը ռազմտեխնիկայի ինչ նորագույն տեսակներ ունի և որոշեն Հյուսիսային Կորեայի ռազմական զարգացվածության մակարդակը: