Լոնդոնի «Արսենալը» ձեռք բերեց 18-ամյա բրազիլացի հարձակվողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալը» հայտարարեց «Իտուանոյի» հարձակվող Գաբրիել Մարտինելիի տրանսֆերի մասին:
Բրազիլական չորրորդ դիվիզիոնի ակումբի 18-ամյա հարձակվողի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր: Լոնդոնյան ակումբը խաղացողի համար վճարել է 6 մլն ֆունտ:
Մարտինելին Սան-Պաուլուն ներկայացնող ակումբի կազմում իր նորամուտը նշել է 16 տարեկանում, թիմում նա 34 խաղ է անցկացրել, դարձել 10 գոլի հեղինակ:
Մայիսին Ամերիկայի Գավաթի նախաշեմին հարձակվողը հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքականի հավաքներին: