211652_close_icon
views-count4248 դիտում article-date 20:41 19-06-2018

Քննարկվել է ներգետիկայի և բնական պաշարների բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությունը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Քննարկվել են էներգետիկայի և բնական պաշարների բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական: Դեսպան Յամադայը կարևորել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով, որ այն նոր ազդակ կդառնա ներդրումների ներգրավման համար: Այդ համատեքստում, մասնավորապես, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։ Հանդիպման ավարտին դեսպան Ջուն Յամադայը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է աջակցելու երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:

Նմանատիպ նյութեր