ԱԱ-2018. Հերթական անակնկալը՝ ճապոնացիներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում նորից անակնկալ արդյունք գրանցվեց. Կոլումբիայի բավական ուժեղ հավաքականը պարտվեց Ճապոնիային:
Հանդիպման սկիզբը իսկական մղձավանջ էր կոլումբիացիների համար. արդեն 3-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար խաղադաշտից հեռացվեց Կառլոս Սանչեսը, մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որը դիպուկ իրացրեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սինձի Կագավան:
Ամբողջ խաղը Կոլումբիան պետք է անցկացներ 10 հոգով: Առաջին խաղակեսում դա դեռ զգացնել չտվեց, կոլումբիացիները հավասար պայքար էին մղում, իսկ Կինտերոն տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Սակայն 2-րդ խաղակեսում Կոլումբիայի հավաքականի ուժերը գնալով սպառվեցին և ճապոնացիները կարողացան դրանից օգտվել. 77-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ծագող Արևի երկրին հաղթանակ բերեց Յույա Օսակոյի գոլը՝ 2:1:
[b]ԱԱ-2018, խմբային փուլ, 1-ին տուր
[/b]
Կոլումբիա-Ճապոնիա՝ 1:2
Կագավա, 6, Օսակո, 77 – Կինտերո, 39



