Չեմպիոնների լիգայի վիճակահանություն. Ալաշկերտի մրցակիցը 2-րդ փուլում կարող է դառնալ Թբիլիսիի «Դինամոն»
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Այս փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցը դարձավ Անդորրայի «Սանտա Կոլոման»: Այս թիմին հաղթելու դեպքում 2-րդ փուլում «Ալաշկերտը» կհանդիպի Վրաստանի չեմպիոնի` Թբիլիսիի «Դինամոյի» հետ:
Նշենք, որ ՉԼ-ի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 28-ին և 29-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 5-ին և 6-ին:
Որակավորման 2-րդ փուլի հանդիիպումները կկայանան հուլիսի 12-ին և 13-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 19-ին և 20-ին: