6385 դիտում
14:42 18-06-2018
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 16-ին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի հարավ-արևելյան առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ զարգացումներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ: Հայկական երկու հանրապետությունների բարձրագույն իշխանության ներկայացուցիչները վստահեցրել են զինվորականներին, որ ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում այսուհետ ևս կարվի հնարավորը, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու և հայկական զինուժի մարտական հնարավորությունները կատարելագործելու ուղղությամբ:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին առաջնագիծ կատարած այցի ընթացքում ուղեկցել են նաև պաշտպանության նախարարներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ ու պաշտոնյաներ:
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են նաև ՊԲ-ի շտաբում անցկացված խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, անդրադարձ է կատարվել առաջնային գծում տեղ գտնող վերջին զարգացումներին և հակառակորդի հավանական սադրանքները կանխելու ուղղությամբ իրականացվող համալիր գործընթացներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
12:47 15-05-2019
Արցախի ՊՆ-ում քննարկվել են հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման թեմաներ
2563 դիտում
22:22 17-06-2019
Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի փոխգործակցությանն առնչվող մի շարք արդի թեմաներ
Այս բաժնից
274 դիտում
19:19 28-03-2024
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Սերգեյ Կոպիրկինի հետ
259 դիտում
19:01 28-03-2024
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո
316 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները