1782 դիտում
17:10 11-09-2018
Հայկական երկու հանրապետությունների հարկադիր կատարման ծառայությունների միջև ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայկական երկու հանրապետությունների հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ղեկավարները ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որով նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ու խորացնել երկու կառույցների միջև համագործակցության ծավալները: Հայաստանի և Արցախի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները փոխգործակցության հիմք էին դրել դեռևս 2010 թվականի մարտի 26-ին, այնուհետ՝ 2011 թվականի հունիսի 29-ին Ստեփանակերտում ստորագրված «Փոխըմբռնման հուշագրով» և «Փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագրով: Ստորագրված փաստաթղթերը հիմք են դրել այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև տևական համագործակցությանը:
Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով: Արցախի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Սերգեյ Մամունցը ողջունել է փաստաթղթի ստորագրումը՝ այն համարելով կարևոր խթան հետագա գործակցության ընդլայնման, փոխադարձ կապերի ամրապնդման ու համատեղ աշխատանքների համակարգման առումով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանն, իր հերթին, ընդգծել է, որ գործընկեր կառույցի հետ համագործակցությունն ավելի առարկայական ու գործնական ուղղություն է ստանալու՝ փոխադարձ աշխատանքային այցերով ու հանդիպումներով:
Փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջայց է կատարել նաև Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունում:
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում, հանդիպում ունեցել զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանի, զորամասի սպայական կազմի և զինվորների հետ։
Հրամանատարը ներկայացրել է զորամասի անցած ուղին, մարտական պատրաստվածությունը, առօրյան:
Հակոբ Հակոբյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. Մենք՝ հարկադիր կատարողներս, նույնպես սպաներ ենք, հետևապես, քաջ գիտակցում ենք՝ ինչպիսի պատասխանատվություն, անձնուրացություն, մասնագիտական ու անձնային հատկանիշներ պետք է ունենա ուսադիր կրող յուրաքանչյուր ոք: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, տոկունություն, խաղաղություն, անամպ երկինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
6685 դիտում
14:42 18-06-2018
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1956 դիտում
17:50 03-09-2014
Հայկական երկու հանրապետությունների ոստիկանական կառույցները` հանցավորության դեմ միասնական պայքարում
Այս բաժնից
565 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
841 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել