211652_close_icon
views-count2662 դիտում article-date 15:37 18-06-2018

911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 483 դեպք, որից 151-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 483 դեպք, որից 151-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 194 կենցաղային կանչ, 66 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել` 81 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 49 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 9, զոհվել՝ 1 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0558624001529307236811407.jpg[/img]

Նմանատիպ նյութեր