15331 դիտում
21:07 17-06-2018
ԱԱ-2018. Մեքսիկան սենսացիոն ապտակ հասցրեց աշխարհի չեմպիոնին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնությունում գրանցվեց առաջին գերխոշոր սենսացիան. Մեքսիկայի հավաքականը չափազանց հետաքրքիր ու դրամատիկ խաղում կարողացավ պատմական հաղթանակ տանել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի նկատմամբ:
Հանդիպման առաջին խաղակեսն իսկական սառը ցնցուղ էր գերմանացիների համար. մեքսիկացիները մեծ առավելություն ունեին և պարբերաբար սուր գրոհներ էին կազմակերպում, և ընդհանրապես՝ Իոահիմ Լյովի սաներին չէին թողնում ֆուտբոլ խաղալ ու նորմալ շնչել:
Մեքսիկացիների հերթական գեղեցիկ կոմբինացիայից հետո Լոսանոն 35-րդ րոպեին բացեց հաշիվը:
Միայն երկրորդ խաղակեսում գերմանացիները ուշքի եկան. բայց մարզական բախտն այս երեկո ակնհայտորեն մեքսիկացիների կողմն էր. դարպասաձողերը փրկեցին, Օչոան վստահ խաղաց, պաշտպանները իրենց չէին խնայում. վերջում նույնիսկ Մանուել Նոյերը առաջ գնաց, բայց խաղն այդպես էլ հնարավոր չեղավ փրկել՝ 1:0, հօգուտ Մեքսիկայի: Բրավո, մեքսիկացիներ:
Ի դեպ, սա Մեքսիկայի հավաքականի առաջին հաղթանակն էր Գերմանիայի նկատմամբ ողջ պատմության մեջ՝ պաշտոնական խաղերում:
[b]ԱԱ-2018, խմբային փուլ, 1-ին տուր
[/b]
Գերմանիա-Մեքսիկա՝ 0:1
Լոսանո, 35
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2044 դիտում
00:47 15-10-2014
Եվրո 2016. Իռլանդիան «գոտկատեղից ներքև հարված» հասցրեց աշխարհի չեմպիոնին. տեսանյութ
23658 դիտում
00:26 06-12-2017
Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ծանր ապտակ հասցրեց Ռուսաստանին
7939 դիտում
00:01 11-04-2021
«Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին». Արմեն Բադալյան. NEWS.am
Այս բաժնից
5553 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
661 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ