211652_close_icon
views-count2392 դիտում article-date 00:47 15-10-2014

Եվրո 2016. Իռլանդիան «գոտկատեղից ներքև հարված» հասցրեց աշխարհի չեմպիոնին. տեսանյութ

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը կրկին անգամ զարմացրեց բոլորին, սակայն բացասական առումով: Յոհաիմ Լյովի Սաները Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում սեփական հարկի տակ չկարողացան հաղթել Իռլանդիայի ընտրանուն: Գելզենկիրխենում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հատկանշական է, որ իռլանդացիները պարտությունից փրկվեցին 94-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Ջոն Օշին, ով ի դեպ իր 100-րդ խաղը անցկացրեց Իռլանդիայի հավաքականի կազմում: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Գերմանիայի հավաքականը Վարշավայում 0:2 հաշվով զիջել էր Լեհաստանի ընտրանուն: Երեք տուրից հետո D խմբի առաջատարներն են Լեհաստանի և Իռլանդիայի հավաքականները, որոնք իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր: Գերմանիայի ընտրանին 4 միավորով 3-րդ տեղում է: [b]Գերմանիա – Իռլանդիա՝1:1[/b] Գոլեր՝ Կրոս 71՛ - Օշի 94՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր