ԱԱ-2018. «Չայֆը» իր լեգենդար երգը թարմացրել է ի պատիվ Ռուսաստանի հավաքականի հաղթանակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Չայֆ» խմբի առաջատար Վլադիմիր Շախրինը տեսանյութ է հրապարակել, որտեղ կատարում է իր հանրահայտ «Արգենտինա-Ճամայկա՝ 5:0» հիթի վերափոխված կրկներգը:
Երաժիշտը այն կատարել է ի պատիվ ԱԱ-2018-ում Սաուդյան Արաբիայի նկատմամբ Ռուսաստանի հավաքականի հաղթանակի՝ 5:0:
«Անընդհատ հեռուստացույցին էի դիմում. դե, հիգերորդը խփեք: Ապրեք, ուրախացրիք ծերուկիս», նշել է Շախրինը:
Նշենք, որ ռուսական թիմի 5-րդ գոլը 94-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Գոլովինը:



