211652_close_icon
views-count8275 դիտում article-date 13:22 15-06-2018

ԱԱ-2018. Այսօր կկայանա 3 հանդիպում. գլխավոր զարդը՝ երեկոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության խաղային երկրորդ օրն այսօր Ռուսաստանում կկայանա 3 հանդիպում։ [b]A խումբ՝[/b] Ուրուգվայ – Եգիպտոս: Այս խմբում արդեն կայացել է առաջին հանդիպումը. Ռուսաստանը 5:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/14/1098478/]ջախջախեց [/url]Սաուդյան Արաբիային, ինչը պետք է լրացուցիչ կերպով խթանի այսօրվա մրցավեճի թիմերին: Խմբային փուլում հավասար միավորների դեպքում առաջին հերթին հաշվին են առնում գնդակների հարաբերակցությունը, իսկ Ռուսաստանն արդեն լուրջ առավելություն ստացավ: Շատ բան այսօր կախված է նրանից, թե արդյո՞ք Եգիպտոսի կազմում կխաղա նրա առաջատարը՝ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: Առանց Սալահի Եգիպտոսը նույնն է, ինչ՝ Արգենտինան առանց Մեսիի: Սալահի մասնակցության հավանականությունը մեծ է, երեկ հայտարարվել է, որ նա արդեն վերականգնվել է ուսի վնասվածքից։ Ուրուգվային ներկայացնելու առանձնապես հարկ չկա: Աշխարհի կրկնակի չեմպիոնները բավական լուրջ ամբիցիաներով են ժամանել ԱԱ-2018, ունեն բարձրակարգ կազմ՝ հզորագույն հարձակողական Կավանի-Սուարես զույգով: Բոլոր դեպքերում, Ուրուգվայը պետք է հաստատի իր բարձր կարգը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։ [b]B խումբ. [/b]Այս խմբում առաջինը խաղադաշտ դուրս կգան Մարոկկոյի և Իրանի հավաքականները։ Երկու թիմերն էլ այնքան էլ ծանոթ չեն ֆուտբոլային հանրությանը, ենթադրում ենք, որ մոտավորապես նույն կարգի հավաքականներ են: Այս հանդիպումը դժվար թե գոլառատ ստացվի, հավանական արդյունքը ոչ-ոքին է, կամ՝ թիմերից մեկի նվազագույն հաշվով հաղթանակը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։ Իսկ ահա երեկոյան ժամը 22:00-ին մեծ խաղ է սպասվում: Տիտանների բախում: Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան ընդդեմ աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ իսպանացիների: Ռոնալդուն ընդդեմ Ռամոսի, կամ՝ Պիկեի, ինչպես՝ հարմար գտնենք: Երկու թիմն էլ Ռուսաստան են ժամանել իրենց ամենաբարձր նպատակներով: Պորտուգալիան այս խաղում մի առավելություն է ունենալու, ճիշտ է՝ հոգեբանական: Իսպանիայի հավաքականի տունը կռիվ է ընկել: Ամեն ինչ սկսվեց հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգիի սկանդալային [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/13/1098352/]պաշտոնանկությամբ[/url]: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան վերջինիս չներեց այն փաստը, որ առաջնությունից 2 օր առաջ «Ռեալի» հետ պայմանագիր կնքեց: Այս պաշտոնանկությունը սվիններով ընդունեցին Իսպանիայի հավաքականը առաջատար խաղացողները՝ թիմի ավագ Սերխիո Ռամոսը, Անդրես Ինյեստան: Ռամոսն ընդհանրապես հրապարակավ քննադատեց այս որոշումը: Այժմ թիմը ղեկավարելու է Ֆերնանդո Հիերոն: Կկարողանա՞ նա հանգստացնել թիմին, նորմալ հուն մտցնել, և խաղացողների ուշադրությունը կենտրոնացնել բացառապես խաղերի վրա, ուրեմն, արդյունք կլինի: Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը տեղի կունենա Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր