42386 դիտում
19:22 02-06-2024
Սևանա լճում որպես անհետ կորած որոնվող 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում են. ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 8 ջրասուզակներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյան և ջրասուզակների ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի և ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, վաղ առավոտից սկսել են Սևանա լճում երեկվանից որպես անհետ կորած որոնվող Երևանի բնակիչ, 25-ամյա կոմպազիտորի որոնողական աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակները մի քանի անգամ սուզվում են, ինչքան հնարավոր է, ջրի հատակը, սակայն տեսանելիությունը ոչ բարվոք է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանը։
Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև որոնվող աղջկա հարազատները, ընկերները։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Դեպքի վայր են ժամանել նաև Սևանի բաժնի քննիչները՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հունիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու ջրային պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մատիրոսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակներ, ջոկատի հրամանատար՝ Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:
Այս պահին մի քանի ջրասուզակներով, ջրային պարեկներով, նավակներով որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ոստիկանության Սևանի բաժնում էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտու անվտանգության աշխատակիցները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 265+
265+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35774 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց