ԱԱ-2018. Սալահը պատրաստ է Ուրուգվայի հետ խաղին
Եգիպտոսի հավաքականի առաջատար Մոհամեդ Սալահը կմասնակցի ԱԱ-2018-ում Ուրուգվայի հետ առաջին հանդիպմանը:
Եգիպտացիների գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը խաղից առաջ կայացած մամուլի ասւլիսում հայտարարել է, որ 26-ամյա կիսապաշտանը ապաքինվել է վնասվածքից և գործնականում 100 տոկոսով պատրաստ է:
Սալահի մասնակցությունը հարցականի տակ էր վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր մայիսի 26-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ «Ռեալի» հետ հանդիպման (1:3) ժամանակ:
Այսօր Սալահը վերադարձել է լիարժեք մարզումների և աշխատել ընդհանուր խմբում: