211652_close_icon
views-count2282 դիտում article-date 10:37 22-03-2017

Ընտրությունների օրը տեղափոխելու խնդիր բարձարցնելն այլևս ժամանակավրեպ է. Հեղինե Բիշարյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտրությունների օրը ապրիլի 2-ից ապրիլի 9-ին տեղափոխելու վերաբերյալ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկին ընտրություններին մասնակցող որևէ ուժ դրական արձագանք չի տվել: Սույն դաշինքը նման հայտարարություն էր տարածել անցած շաբաթ: Նկատի էր առնվել երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը և բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ եթե բոլոր ուժերը նման առաջարկությամբ հանդես գան, ինքը դեմ չէ ընտրությունները մի քանի օրով հետաձգելուն: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկությունը երեկ մեզ հետ զրույցում ժամանակավրեպ համարեց Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Ընտրական օրենսգրքին համապատասխան քարոզարշավն ընթացքի մեջ է և իր ժամկետին պիտի ավարտվի: Այլևս ժամանակավրեպ է նման խնդիր բարձրացնելը»,- ասաց Բիշարյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր