«Ռեալը» առաջիկա ժամերին կհայտարարի Լոպատեգիի պաշտոնանկության և Կոնտեի նշանակման մասին
«Ռեալի» ղեկավարությունը Լա Լիգայում «Բարսելոնայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/28/1108753/]պարտությունից[/url] (1:5) հետո մարզչին փոխելու որոշում է կայացրել. հայտնում է Onda Cero ռադիոկայանը:
Առաջիկա ժամերին մադրիդյան ակումբը պաշտոնանկ կանի Խուլեն Լոպատեգիին և վաղը թիմի նոր գլխավոր մարզիչ կնշանակի Անտոնիո Կոնտեին:
Սպասվում է, որ Կոնտեին նոր մարզչի կարգավիճակով կներկայացնեն արդեն վաղը՝ Երևանի ժամանակով 16:00-ին: