211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին

views-count3689 դիտում article-date 19:41 12-06-2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Անդրադարձ է կատարվել Մոնթե Մելքոնյանի կյանքին, անցած հերոսական ուղուն, Արցախյան ազատամարտում ունեցած նշանակալի ավանդին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանը պատկանում է հայ ազգի մեծերի շարքին, ում նվիրվածությունն ու սխրանքը հայրենիքի պաշտպանության գործում դարձել են ոգեշնչման եւ ընդօրինակման աղբյուր սերունդների համար:

Նմանատիպ նյութեր