211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին

views-count3867 դիտում article-date 15:40 21-11-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է սույն թվականի ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին, հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Նախագահ Սահակյանը նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը:

Նմանատիպ նյութեր