211652_close_icon
views-count5746 դիտում article-date 10:57 12-06-2018

Դոնալդ Թրամփ - Կիմ Չեն Ուն․ ԱՄՆ նախագահը «հսկայական հաջողություն» է կանխատեսում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է «հսկայական հաջողություն» Փհենյանի ապամիջուկայնացման հարցով բանակցություններում: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29284246.html]«Ազատությունը»[/url]։ Սինգապուրում կայացած պատմական այս հանդիպումից հետո Թրամփն ասել է․ «Ինձ հիանալի եմ զգում: Սա լինելու է հիանալի որոշում և կարծում եմ հսկայական հաջողություն»: Նա ավելացրել է, որ հանդիպումը շատ-շատ լավն էր: Հանդիպումից ժամեր առաջ, այդուհանդերձ, Թրամփն ավելի զգուշավոր մեկնաբանություն էր արել Թվիթերում՝ գրելով, թե աշխատակազմի և ներկայացուցիչների հանդիպումը լավ և արագ է ընթանում, սակայն, ի վերջո, մեծ հաշվով դա ոչինչ չի նշանակում․ - «Միայն շուտով կհասկանանք՝ արդյոք իրական պայմանավորվածությունը տեղի կունենա»: Հենց հանդիպման մեկնարկին Թրամփը Կիմի ձեռքը սեղմելով ասել է․ «Միասին աշխատելով մենք կլուծենք այս հարցը»: Ինչին Կիմը պատասխանել է․ «Դժվար չէր հասնել դրան: Անցյալում հին մեթոդներն ու նախապաշարմունքները մեր դեմ աշխատեցին և շատ խոչընդոտներ ստեղծեցին մեր ճանապարհին, բայց մենք դրանք հաղթահարեցինք և այստեղ ենք հիմա»:

Նմանատիպ նյութեր