1883 դիտում
10:29 01-07-2019
Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն պատմական հանդիպումը բանակցային նոր փուլի սկիզբ կարող է դառնալ
Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալությունն անցած կիրակի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը, որը 2018թ. ամռանից ի վեր արդեն երրորդն է, «պատմական» և «զարմանալի» է որակել: Հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/2019/jul/]The Guardian[/url]-ը։
Հայտնի է, որ հանդիպումը կայացել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև ապառազմականացված գոտում: Այսպիսով՝ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը ոտք է դրել հյուսիսկորեական հողի վրա:
«Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների ղեկավարները պատմական ձեռքսեղմում են ունեցել Փհանմունջոմում, ինչը զարմանալի իրադարձություն էր: Առաջնորդները համաձայնել են ապագայում սերտ կապի մեջ լինել և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով վերսկսել արդյունավետ երկխոսությունն ու առաջընթաց ապահովել»,- հայտնել է հյուսիսկորեական պետական [url=http://www.kcna.kp/kcna.user.special.getArticlePage.kcmsf;jsessionid=A19854B13121AA47C5E84EE0215E1F1C]KCNA[/url] լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև աննախադեպ վստահություն կա:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողներին հայտնել է, որ բանակցային նոր փուլը կարող է սկսվել արդեն հուլիսին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցային գործընթացի առանցքային թեման Փհենյանի վիճահարույց միջուկային ծրագիրն է: Վաշինգտոնը պահանջում է սառեցնել այն։
Նմանատիպ նյութեր
7358 դիտում
21:59 04-05-2018
Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ամսաթիվն ու վայրը որոշվել են. Դոնալդ Թրամփ
5803 դիտում
10:57 12-06-2018
Դոնալդ Թրամփ - Կիմ Չեն Ուն․ ԱՄՆ նախագահը «հսկայական հաջողություն» է կանխատեսում
1462 դիտում
13:17 04-05-2021
«Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» առցանց ձևաչափը՝ պատմական նոր փուլի սկիզբ
Այս բաժնից
820 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել