Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ
Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամիի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան գիտության և կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժին, առկա հնարավորություններին և հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը:
Առանձին քննարկվեցին համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, բուհերի դիպլոմների ճանաչման, հյուրընկալվող ուսանողների կրթական պայմանների բարելավման և այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Իրանի գիտական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների, տվյալ ոլորտի պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխադարձ այցերի ակտիվացման վերաբերյալ: